ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթներ»
20:18, 26.11.2021 | mamul.am
3108 | 0

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթները։
Մասնավորապես, փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխող, իհարկե, պետք է էապես փոխվեն տարակարգի համար պահանջվող բնութագրիչները։ Դրանք պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին։ Սա նշանակում է, որ ներդրվելու է ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որի պարագայում ուսուցիչը կկարողանա սկսել որպես սկսնակ ուսուցիչ և հասնել մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակ՝ յուրաքանչյուր մակարդակին համապատասխանող վարձատրության դրույքաչափով։ Պարզ ասած, ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։
Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգին, ապա կկարողանա դիմել միանգամից դրա համար։ Ընդ որում, չկա նաև ժամկետային սահմանափակում, թե երբ է կարելի դա անել՝ նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո։
Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանման դրույթը։ Այլ դպրոց տեղափոխվելիս տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ հաստատությունը։
Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները կարող են մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր