ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս մարդը ՀՀ տարածքի հետ վարվում է սեփական բոստանի նման․ ում ինչքան պետք է, զիջում է». Մենուա Սողոմոնյան
20:36, 26.11.2021 | mamul.am
3237 | 1

«Այս մարդը ՀՀ տարածքի հետ վարվում է որպես սեփական բոստանի, հողամասի, որպես մասնավոր սեփականության՝ ում ինչքան պետք է, տալիս է, զիջում է»,- այսօր «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ հայտարարեց ԵՊՀ դասախոս, «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Ուզում եմ հիշեցնել Սանասարից ու Կովսականից մեր զորքերը բանավոր պայմանավորվածությամբ հետ քաշելու մասին՝ այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնել էին: Բայց նա զորքերն այն աստիճան հետ քաշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամու ձեռքում հայտնվեցին»,- նշեց նա:
«Եթե Ադրբեջանն առաջ գար, պետք է նա դիմադրություն կազմակերպեր, և այդ փաստաթղթի երաշխավորին օգնության կանչեր՝ որպեսզի դա տեղի չունենար, բայց դա չի արել: Այս մարդը Սահմանադրության հետ խաղալիքի պես է վարվում՝ եթե գրված է, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն Սահմանադրությամբ է լուծվում, իսկ նա առանց սահմանադրաիրավական ընթացակարգերի առատորեն տարածքներ է զիջում ու նվիրում»,- հավելեց Սողոմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր