ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պուտինը՝ դեմարկացիա-դելիմիտացիայի և գերիների հարցի մասին
21:12, 26.11.2021 | mamul.am
14971 | 1

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո ԶԼՄ–ների համար արված հայտարարության ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մինչև տարեվերջ կստեղծվեն հայ–ադրբեջանական սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մեխանիզմներ։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այդ մեխանիզմների ստեղծման խոչընդոտներ չկան»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահն ակնարկեց նաև, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև գերիների վերադարձի հարցի շուրջ։
«Երկրորդը, ինչի վրա ես կցանկանայի ուշադրություն դարձնել, դա շատ զգայուն խնդիրն է` հումանիտար բնույթի։ Այստեղ մենք ևս նկատելի առաջ ենք գնացել»,– ասաց նա։

Երրորդ առանցքային հարցը, Պուտինի խոսքով, տնտեսական կապերի զարգացումն է, որի առաջին քայլը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լինելու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։
«Դա վերաբերում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ուղիներին»,– ասաց ՌԴ նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր