ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Հանդիպման արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն». Փաշինյան
21:24, 26.11.2021 | mamul.am
9117 | 0

«Հանդիպումը եղել է ոչ թե խնդիրները թաքցնելու նպատակով, այլ եղել է հանդիպում, որտեղ բաց քննարկվել են բոլոր հարցերը»,- այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ասաց ՀՀ վարչապետը։
Նրա բնորոշմամբ` հանդիպման ընթացքում հստակեցվել են որոշ հարցերի շուրջ դիրքորոշումներ։
«Շատ հարցերում հակասություններ չկան, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ»,– նշեց նա։
Փաշինյանը հայտնեց, որ ընդհանուր պատկերացումներ կան տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում, թե ինչպես են աշխատելու այդ հաղորդակցությունները, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման հարցի շուրջ։
Փաշինյանը հայտնեց նաև, որ հանդիպման արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում նշվում է, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անհրաժեշտ պայմաններ, անվտանգության և կայունության մեխանիզմներ։
«Հաստատում եմ ժողովրդից մանդատ ստացած Հայաստանի և կառավարության պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի ու տարածաշրջանի համար։ Սա է մեր նպատակը»,– եզրափակեց ՀՀ վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր