ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ շարունակվում են»․ Բաբկեն Թունյան
23:42, 26.11.2021 | mamul.am
2556 | 0

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Մտքեր ենք փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ արգելքի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են»:

Աղբյուրը` Բաբկեն Թունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր