Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 14-16 աստիճանով։ Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.20C (1968 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.30C (1992 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան` 4․10C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |