ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
10:00, 27.11.2021 | mamul.am
5023 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 4.9 տոկոսով պակասել է, բայց հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճը կազմել է 4.3 տոկոս:

Շինարարության ոլորտում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճ է արձանագրվել նախորդ՝ 4.2 տոկոսով: Արձանագրենք նաև, որ մեկ ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 3.8 տոկոսով:

Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրի շրջանառության ծավալները 7 տոկոսով են ավելացել: Մասնագետների խոսքերով՝ վերջին շրջանում արձանագրված թանկացումներն ազդեցություն են թողել մարդկանց գնողունակության վրա:

Տեղեկացանք, որ ծառայությունների ծավալները առանց առևտրի պակասել են 1.5 տոկոսով, փոխարենը ավելացել են արտաքին առևտրաշրջանառության ծավալները. այն կազմել է 12.5 տոկոս:

Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 16.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 10.5 տոկոսով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր