ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու». Արա Զոհրաբյան
10:36, 27.11.2021 | mamul.am
2374 | 1

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութեր. «Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու: Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:
Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:
Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր