«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութեր. «Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու: Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի: |