«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նախօրեին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Ավելի վաղ նախկին պատգամավորը գրառում էր կատարել՝ նշելով, որ «ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից»: Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նաև իր այս գրառման վերաբերյալ մեկնաբանություններին: |