4 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել՝ Կոսովոյում դպրոցական ավտոբուսի վրա կրակոցների հետևանքով, հայտնում է Kosovo online-ը: Զոհերից երկուսը երեխաներ են: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան. ավտոբուսի վրա հարձակվել են մի խումբ դիմակավոր անձինք, սպանել վարորդին: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
|