ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Կարդում ես պատահական «քաղաքական գործիչ» դարձած մարիոնետների գրառումները, ու թվում է՝ գործ ունես ալիևյան քարոզիչների հետ». Լյովա Եղիազարյան
03:06, 28.11.2021
3689 | 3

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում նորից հանցավոր ռեժիմ հաստատելու ձգտումը, Քոչարյանին նորից իշխանություն բերելու անսահման մղումը, ատելությունը կուրացրել են «ընդդիմությանը» և նրա մանկլավիկներին ու վարձկաններին, որոնք սկսել են Սոչիում ընդունված հայտարարությունը մեկնաբանել ադրբեջանական շահերի տեսանկյունից։

Կարդում ես բորենիներին հավատարիմ ու երկրի նկատմամբ ոչ մի պարտականություն չստանձնած, պատահական «քաղաքական գործիչ» դարձած մարիոնետների գրառումները ու քեզ թվում է, որ գործ ունես ալիևյան քարոզիչների հետ:

Գուցե խիստ է ասված, բայց դժբախտաբար դա է իրականությունը։

Հետո էլ վիրավորվում են, երբ ասում ենք, որ սրանք ադրբեջանցիների հետ գործում են սինխրոն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր