ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Որոշումը պետք է չեղարկվի». Արթուր Սաքունց
16:18, 27.11.2021 | mamul.am
5934 | 5

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ունենալով ֆինանսավորման բազմաթիվ խնդիրներ կրթության բնագավառում՝ դպրոցներում, միջնակարգ մասնագիտական հաստատությունններում, երբ փաստացի կրճատվել են տարեվերջին ֆինանսավորման ծավալները, երբ կան ֆինանսավորման խնդիրներ սոցիալական ծառայություն մատուցող հաստատություններում, նույնպես թերֆինանսավորում է, երբ դեռևս չլուծված խնդիրներ կան սահմանային ծառայության դիրքերում, զինծառայողներն ապահովված չեն տարրական պայմաններով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենայի ձեռք բերման որոշումը պետք է չեղարկվի։
Դա ոչ մի կերպ չի տեղավորվում տարրական մարդկային տրամաբանության ու հարգանքի մեջ»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր