«Անցում ենք կատարելու մեր պայքարի երկրորդ փուլին: Մենք հայտարարել էինք՝ եթե չեն իրականացվելու մեր առաջին երեք պահանջները, ապա հաջորդ պահանջը՝ սրիկաները գործ չունեն այնտեղ անելու»,- հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է լրագրող, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը՝ մատնացույց անելով Կառավարության շենքը: «Չենք դադարեցնելու պայքարը, չենք ընկճվելու հակաքարոզից, որ տարվում է մեր դեմ»,- հավելել է նա: Ավելի վաղ Հոխիկյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով երեկ Սոչիում ստորագրված հայտարարությանը: |