ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Այս սերունդը երբեք չի համաձայնվելու ինչ-որ «ԽՍՀՄ-2» մեռելածին պրոյեկտի իրականացմանը»․ Ռուբեն Շուխյան
19:18, 27.11.2021 | mamul.am
3771 | 2

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Անցյալն ու ներկան. ճիշտ ընկալենք պատմության ուղերձները...
1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի Անկախ Հանրապետությունը, մեկուսացման մեջ լինելով արտաքին աշխարհից, փաստացի ՕԿՈՒՊԱՑՎԱԾ երկիր էր՝ նրա միջազգայնորեն ճանաչված տարածքն ամբողջությամբ անեքսիայի էր ենթարկված Արևելյան Թուրքիայի քեմալական շարժման և Սովետական Ռուսաստանի կողմից, իսկ ազգային կառավարությունը՝ լիկվիդացված:
101 տարի անց մենք ունենք ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ազատ և անկախ երկիր, և ինչքան էլ որ ժամանակավորապես թուլացած լինի ներկայումս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ մենք մնում ենք ու մնալու ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո: Մեր պետականությունը ոչ ոք չի չեղարկել և չի էլ կարող երբևէ չեղարկել՝ ժամանակաշրջանն ու գեոպոլիտիկ զարգացումները լրիվ այլ են, քան 101 տարի առաջ:
Եվ մենք էլ այլևս նախկինը չենք. ինչքան էլ չհաշվարկված, ցավագին ու կոպտագույն սխալներ եղան այս 30 տարիների ընթացքում, ամենակարևոր ձեռքբերումը այն է՝ որ հասանք ի վերջո նրան, որ վերջապես մեծացավ ու պարտադրված պատերազմների դժվարին բովով անցավ, կոփվեց ու կայացավ Հայաստանի անկախության նոր, ամբողջությամբ հայեցի մտածելակերպ կրող սերունդ, և այդ սերունդը երբեք չի էլ պատկերացնելու ու չի էլ համաձայնվելու ինչ-որ «ԽՍՀՄ-2» մեռելածին պրոյեկտի իրականացմանը իր ազատ ու անկախ Հայրենիքում»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր