ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Սբ․ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցին և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանն անցյալ տարի հարձակման էին ենթարկվել ադրբեջանական խմբերի կողմից»․ ՄԻՊ
22:12, 27.11.2021 | mamul.am
6605 | 0

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում

Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:

Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:

Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:

Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները և ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:

Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտնահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:

Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։

Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»:

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր