ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-5 °C, -12 °C ... -4 °C Վաղը`-5 °C
«Երևանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ»․ Հակոբ Կարապետյան
23:42, 27.11.2021
1690 | 1

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։
Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, թե
մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։
Թյուրրնկալումներից խուսափելու համար նշենք, որ Երևանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։
Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ Երևանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։
Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր