ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Բայդենը «միջազգային միջանցք» է տրամադրում Հայաստանին». Արթուր Սաքունց
12:54, 28.11.2021 | mamul.am
9472 | 5

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Բայդենը, ժողովրդավարության գագաթաժողովին հրավիրելով միայն Հայաստանին, դեպի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհ տանող «միջազգային միջանցք է» տրամադրում Հայաստանին դուրս գալու այդ գագաթաժողովին չհրավիրված Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից ազատվելու և Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու համար։
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության հերթական, բայց այս անգամ Բրյուսելում կազմակերպվելիք գագաթաժողովը ևս մեկ հնարավորություն է Հայաստանի համար, դուրս գալու Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից Հայաստանի ազատվելու, դուրս գալու և իր միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր կատարելու համար։
Ինչպես և ինչքանով կկարողանան օգտվել առաջարկվող հնարավորություններից՝ «միջազգային միջանցքներից»
Հայաստանի իշխանությունները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, դիվանագիտական կորպուսը, կտեսնենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Բայց մի բան հստակ է․ առաջարկված «միջազգային միջանցքների» հնարավորությունները սա այս ժամանակահատվածում եզակի հնարավորություններն են Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու, ամրապնդելու խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ, կենսական քայլեր, գործողություններ կատարելու համար։
Ավելին այդ հնարավորություններից օգտվելու արդյունավետությամբ է պայմանավորված լինելու այս իրապես ճակատագրական ժամանակահատվածում ապահովելու Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անվտանգ պետություն լինելու հիմնախնդրի լուծումը»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր