ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-10 °C, -12 °C ... -5 °C Վաղը`-4 °C
73 տարեկանում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին
14:36, 28.11.2021
3199 | 1

Մահացել է ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։ Արտիստը մահացել է գիշերը՝ ժամը 2-ին, հիվանդանոցում։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային և ռուս երգիչ էր, բազմաթիվ երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր և նվագում էր երաժշտական մի շարք գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր