ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
-2 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
Կողոպտել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
17:00, 28.11.2021
2718 | 0

Կողոպտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրի տնօրենին։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 60-ամյա Սամվել Պարոնիկյանը` ասելով, որ նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրում անհայտ անձը կամ անձինք իր պայուսակից գողացել են երկաթյա չհրկիզվող պահարանի բանալին:

Ահազանգով մեկնել է ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը եղել է հյուրանոցային համալիրի 402 սենյակում, որտեղ էլ, բացելով պահարանը, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա շղթա:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի առողջարանային համալիրում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահարանից էլ հափշտակել են մոտ 2 մլն դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր