ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնից էին
17:06, 28.11.2021 | mamul.am
13256 | 1

Շուրջ 1 տարի և 3 ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզիոնի տղաների աճյունները գտնվել են։ 9 զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է զինծառայողի հարազատը։

«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի տղաների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի 2-ին ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում»,- հայտնել է զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ աղբյուրն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի զինծառայողների՝ անհետ կորչելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո. նրանք Ցորի հրետանավորներն էին։ Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի 2-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր