ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-4 °C, -7 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Ծնողը բողոքում է, որ որոշ հանդուգն երեխաներ մաթեմատիկայի գրքեր են կարդում ու առավելություն ստանում». Գոգյան
00:12, 29.11.2021
3254 | 1

Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը գրել է. «Պատկերացրեք, որ շախմատի պատանեկան մրցաշարի ժամանակ երեխայի ծնողը բողոքի, որ հակառակորդի խաղացած սկզբնախաղը դպրոցում դեռ չեն անցել։
-- Պատկերացնել չի լինում։
Պատկերացրեք, որ դպրոցականների պարի մրցույթի ժամանակ երեխայի ծնողը բողոքի, որ մրցակից թիմի դպրոցում պարի խմբակ կա, հետևաբար մրցույթն արդար չէ։
-- Պատկերացնել չի լինում։
Պատկերացրեք, որ դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ ծնողը բողոքի, որ այլ դպրոցներում մաթեմատիկայի խմբակ կա, իսկ որոշ հանդուգն երեխաներ մաթեմատիկայի գրքեր են կարդում ու առավելություն ստանում։
-- Սովորական երևույթ»։

Աղբյուրը` Սմբատ Գոգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր