Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը գրել է. «Պատկերացրեք, որ շախմատի պատանեկան մրցաշարի ժամանակ երեխայի ծնողը բողոքի, որ հակառակորդի խաղացած սկզբնախաղը դպրոցում դեռ չեն անցել։
-- Պատկերացնել չի լինում։
Պատկերացրեք, որ դպրոցականների պարի մրցույթի ժամանակ երեխայի ծնողը բողոքի, որ մրցակից թիմի դպրոցում պարի խմբակ կա, հետևաբար մրցույթն արդար չէ։
-- Պատկերացնել չի լինում։
Պատկերացրեք, որ դպրոցականների մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ ծնողը բողոքի, որ այլ դպրոցներում մաթեմատիկայի խմբակ կա, իսկ որոշ հանդուգն երեխաներ մաթեմատիկայի գրքեր են կարդում ու առավելություն ստանում։
-- Սովորական երևույթ»։