ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ո՞վ է հիշում Փաշինյանի՝ տասնյակ միլիոն դոլարների ինքնաթիռի, ավտոպարկի թարմացման, կառավարական տների ծախսերի և այլ ցոփությունները». Պետրոս Մակեյան
19:00, 28.11.2021 | mamul.am
4875 | 5

Քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք սրբություն չունեն
1996 թ-ից ես, իսկ 1998թ-ից՝ հիմնադրված «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես ենք եկել ընդդիմադիր դիրքերից՝ անողոք քննադատելով բոլոր իրար հաջորդող իշխանություններին, բացառություն էր 2018-2019թթ-ը, որովհետև իշխանությունը ձևավորվել էր ժողովրդի կամքով, թեկուզ անփորձ ու սխալներով, այնուամենայնիվ չափից ավելի հանդուրժող էինք։ Բարեկամաբար քննադատում էի կադրային քաղաքականությունը, պարգեվավճարների ու շռայլության ձգտումների, տասնամյակների թալանի վերադարձի անկարողությունը, կոռուպցիոն համակարգի կազմաքանդման ցանկության բացակայությունը, ինչը լսելի չէր իշխանություններին և ոչ մի հետևություն չի արվել, թվարկած և այլ աններելի սխալների մասին 2020թ-ից արդեն հանդես էի գալիս շատ ավելի կտրուկ քննադատություններով։ Իշխանությունների անպատասխանատու, անվերահսկելի վարքագիծը շարունակվում է պատերազմից հետո, այն այլ ձև քան ցինիզմի գագաթնակետ չես կարող բնութագրել, ինչի վկայությունն է հապշտապ պատգամավորների գրպանի ծախսերի՝ 5 անգամ բարձրացումը և Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենայի գնումը 90 միլիոն դրամով, ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այս մասին դիպուկ ձևակերպում էր տվել՝ «պադավատապետություն», ցավոք ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այստեղ ևս օրվա իշխանությունները գերազանցեցին նախկիններին։ Նրանց այսպիսի պահվածքն օրինաչափ է, որովհետև հաշվել են իրենց «ընտրազանգվածի» ատամները, մասնավորապես՝ հիմա ո՞վ է հիշում Նիկոլ Փաշինյանի՝ տասնյակ միլիոն դոլարների ինքնաթիռի, ավտոպարկի թարմացման, կառավարական տների ծախսերի և այլ անվերահսկելի ցոփությունները։ Պետք է արձանագրենք, որ այսքանից հետո հունիսի 20-ին ստացան 54 տոկոս «վստահության» քվե, իհարկե՛, Մուկուչյանի և նախկինների աջակցությամբ։
Այս իշխանություններն անկախ Հայաստանի ամենավատ ու անվերահսկելի, իրենց վարքագծով սանձարձակ իշխանություն են, որոնք չունեն սրբություն, նրանք շարունակում են մեր երկիրը տանել փորձությունների, օր առաջ պետք է ազատվել սրանցից, հարցը կայանում է նրանում, թե ովքեր են գալու, հնարավոր է՝ կրկին ավելի վատով փոխենք, ժողովրդի լեզվով ասած հերթական անգամ «մրից ելնենք մրջուր մտնենք»։
Հ․ Գ․ Բոլոր իրար հաջորդող նախագահների սխալներն ունեն բացատրություն, այն որ նրանք ժողովրդի կողմից չեն ընտրվել, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 1996թ-ին ևս վիճելի ընտրություն էր, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում ժողովուրդն ինքը բերեց նրան, թեկուզ ինչ-ինչ ուժերի մասնակցությամբ, իսկ նա չարաշահելով ժողովրդի էմոցիոնալ տրամադրությունները, իրեն հռչակեց փրկիչ։ Փոխարեն ազգային վերելքը օգտագործեր, համախմբեր ժողովրդին, բաձրացներ անվտանգային համակարգը, որի դեպքում թշնամին կխուսափեր պատերազմ սկսելուց, հակառակ՝ նա սկսեց ժողովրդին պառակտել, անիմաստ և անարդյունք պատերազմ հայտարարեց նախկին բոլոր իշխանություններին։
Եվ քանի որ Նիկոլը հուսախաբ արեց ամբողջ ազգին և պետությունը հասցրեց կազմաքանդման եզրին, ի տարբերություն նախկինների ոչ միայն մերժվում է, այլև պատմությունը նրան չի ներելու»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր