ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մեկնարկում է «Տարվա լավագույն մարզիկ» մրցույթը
18:48, 28.11.2021 | mamul.am
2384 | 0

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավորմարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի կազմակերպման ևանցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մին դեկտեմբերի 10-ը ԿԳՄՍ-ն կհրապարակի Օլիմպիական մարզաձեւերից, ինչպես նաեւսամբոյում եւ շախմատում բարձր ցուցանիշներ արձանագրած եւ ամենաբարձր միավորներունեցող 20 մարզիկների անվանացանկը:

Ֆեդերացիաները մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին եններկայացնելու 1-3 մարզիկի թեկնածություն, ինչպես նաեւ 1 մարզիկի թեկնածություն«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար, որը կորոշվելու է SMS քվեարկության միջոցով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր