ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՀՀ իշխանությունն սկզբունքորեն չի զինում անգամ սահմանամերձ շրջանների բնակիչներին». Արմեն Այվազյան
20:06, 28.11.2021 | mamul.am
3009 | 3

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ իշխանությունն սկզբունքորեն չի զինում անգամ սահմանամերձ շրջանների, մասնավորապես Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչներին, խուսափում է նրանցից կազմավորել ինքնապաշտպանական աշխարհազորային ուժեր։ Պաշտոնական «ընդդիմությունը» ևս այս ուղղությամբ ծպտուն չի հանում ու գիշեր-ցերեկ միայն «նիկոլ-դավաճան» է գոռում։ Տեղի բնակչությունն էլ կրավորական վիճակում է։
Իսկ մենք մի պահ պատկերացնենք առաջիկայում լիովին սպասելի ու հնարավոր հետևյալ սցենարը։ Ադրբեջանական 10-հոգանոց սպեցնազն աննկատ խորանում է ՀՀ սահմաններից 10-30 կմ ներս, մտնում է Սյունիքի կամ Գեղարքունիքի որևէ գյուղական բնակավայր, նրա հրապարակում բարձրացնում է ադրբեջանական դրոշը, փակում կենտրոնական փողոցը, պայթեցնում որևէ կառույց կամ կրակ բացում բնակիչների վրա։
Ի՞նչ կարող են այդ պահին անել գյուղացիները։ Ոչի՛նչ էլ չեն կարող անել, որովհետև նրանք մինչև այսօր զինված ու կազմակերպված չեն ինքնապաշտպանական աշխարհազորային ջոկատների մեջ։ Մինչև դեպքի մասին տեղեկանալուց հետո տեղ հասնի ՀՀ ԱԱԾ կամ բանակային որևէ ստորաբաժանում, թշնամին իր սև գործն արդեն արած կլինի։
ՀՀ պատկան մարմիննե՛ր, խորհրդարանական «ընդդիմություն» և սահմանամարձ շրջանների բնակչություն, բա՛վ է էշի ականջում քնած մնաք։ Ասողին լսող է պետք, որ հետո հերթական անգամ ապուշ կտրած գլխներիդ հող ու մոխիր չցանեք»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր