ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«19-0. մեկնաբանություններում ադրբեջանա-թուրքական օգտատերերի կողմից ծաղրուծանակի հրավառություն է». Մովսես Հարությունյան
21:00, 28.11.2021 | mamul.am
7763 | 4

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական սպորտային էջերն ակտիվորեն տարածում են Բելգիա-Հայաստան կանանց ֆուտբոլային խաղի` 19-0 հաշիվը, ու մեկնաբանություններում ադրբեջանա-թուրքական օգտատերերի կողմից ծաղրուծանակի հրավառություն է սկսվել Հայաստանի ու հայերի հասցեին։
Իհարկե, հասկանում ենք, որ սպորտ է ու ամեն ինչ պատահում է, բայց, կներեք, մեր կանանց հավաքականի հետ միշտ է դա պատահում։ ՀՖՖ-ն պիտի լրջորեն խորհի հաջորդ խաղերից առաջ, քանի որ, այո՛, նման արդյունքները մեծ վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանը։ Եթե իրոք հասկանում են, որ թույլ ու անպատրաստ է հավաքականի վիճակը` թող հրաժարվեն մյուս խաղերից ու տեխնիկական պարտություն գրանցվի մեր օգտին։ Կամ էլ թող չխնայեն միջոցներ ու հավաքական հրավիրեն լեգեոներների, որոնք պատրաստ են գալ ու խաղալ հավաքականում (չեմ մանրանում, բայց տիրապետում եմ հավելյալ ինֆորմացիայի)։
Հավելեմ, որ 2 օրից` նոյեմբերի 30-ին, Նորվեգիայի հավաքականի դեմ ենք խաղալու, որը մի քանի անգամ ուժեղ է Բելգիայի ընտրանուց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր