ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-2 °C, -14 °C ... -2 °C Վաղը`-3 °C
«Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է «Ֆեյսբուքը» հեռացնում, ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի». Կարեն Վրթանեսյան
23:24, 28.11.2021
2717 | 1

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է արդեն ամիսներ է, ինչ Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է «Ֆեյսբուքը» հեռացնում, մարդկանց արգելափակում, Մոնթեին նվիրված էջերը ջնջում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա։
Տեսե՛ք, երբ ինչ-որ մեկը Նիկոլին կամ որևէ պաշտոնյային հայհոյում է, միանգամից ամբողջ ԱԱԾ-ն ոտքի են հանում, գտնում են։
Կամ երբ հերթական թրաշամանուկը պաշտոն է ստանում, մի քանի օրում ապահովում են, որ ՖԲ-ն իր պրոֆիլի կամ էջի վրա դնի «official badge»-ը։ ՀՀ իշխանություններ – ՖԲ կապն անխափան աշխատում է այդպիսի դեպքերում։
Իսկ այ Մոնթեի հարցով... Դե... Մոնթեն իրենց պետք էր նիկոլների ռեյթինգի համար։ Մոնթեն իրենց համար այլևս ակտուալ չէ, Հայաստանի ու Հայաստանի հերոսների հետ էլ որևէ հոգևոր կապ իրենք չեն զգում։ Եւ ըստ այդմ ինչո՞ւ պետք է տեղներից ժաժ գան...
Ասենք՝ թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգն ինչո՞ւ պիտի ՖԲ-ում ՀՀ ազգային հերոսների անունը պաշտպանի։ Ինչքան շուտ հայերը մոռանան, որ երբևէ հերոսներ են ունեցել, պետություն են ունեցել, այդքան ավելի կհեշտանա ադրբեջանցիների և նրանց կամակատարների գործը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր