ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մանկահասակ երեխաների կյանքը խաթարած հանցագործներն էդ ո՞նց չբացահայտված մնացին». Աննա Կոստանյան
00:06, 29.11.2021 | mamul.am
4336 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բժիշկը ենթարկվում է քրեական պատասխանատվության այն բանի համար, որ շտապ ցուցմամբ` վիրահատական միջամտությամբ փրկել է սահմանամերձ (Տավուշի մարզի) համայնքների 4 մարդու կյանք, մինչդեռ իրական հանցագործները, ովքեր մանկահասակ երեխայի կյանք են պղծում, մի ուրիշ դեպքով երեխային զրկում սահմանադրությամբ երաշխավորված կրթական իր իրավունքից, մնում են անպատիժ։
Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ դատախազությունը` նման դեպքերով, անհասկանալի է մնում ինձ համար։ Երևի պետությանը պատճառված 670.000 դրամ նյութական վնասի բացահայտման դեպքն ավելի ակնառու իրողություն է, որով կարելի է դրոշակ սարքել ու գլուխ գովալ, հա, մեկ էլ Ազգային ժողովում ՀՀ Դատախազության տարեկան հաշվետվության ժամանակ հպարտորեն կասեն, թե կոռուպցիան են կանխարգելել կամ բացահայտել, բայց մեկը վեր չի կենա ասի` բա մանկահասակ երեխաների կյանքը խաթարած իրական հանցագործներն էդ ո՞նց չբացահայտված մնացին»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր