ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով»․ Ալիև
09:40, 29.11.2021 | mamul.am
4978 | 1

«Մենք լավ զրուցեցինք։ Որպես ընկերներ, եղբայրներ՝ մտքեր փոխանակեցինք իրանա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։ Մենք որոշեցինք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան վերընթաց գծով։ Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հայտնում ադրբեջանական «Հաքքին» լրատվականը:

Լրագրողների այն հարցին, թե այսօր ինչ փաստաթուղթ է ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների ներկայությամբ, Իլհամ Ալիևը պատասխանել է. «Սա պատմական փաստաթուղթ է, այն ցույց է տալիս, թե որքան խորն են ադրբեջանա-իրանական կապերը։ Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով. Սա լավ հիմք է եռակողմ համագործակցության համար։ Ստորագրված փաստաթուղթը կարևոր է նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին ընդգծել է, որ այս փաստաթուղթն ուղղված է երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր