Նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են COVID-19, կարող է աճել նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելու ռիսկը. ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ավելի վաղ ԱՀԿ-ն ընդգծել էր, որ «օմիկրոնը» բավականաչափ ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել, որ այն կարող է ավելի վտանգավոր լինել, քան «դելտա» տարբերակը։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հիշեցրել է, որ պատվաստանյութերը կարևոր նշանակություն ունեն մահացության և տեղափոխվող հիվանդության ծանրության նվազեցման համար: |