ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկոլը նախորդ երեքի բազմապատիկ խառնուրդն է». Վարուժան Ավետիսյան
11:00, 29.11.2021 | mamul.am
4262 | 1

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ չլսեցիք ու կոտորվեցինք ու կորցրեցինք Արցախը, արդեն փաստ է։ Որ եթե չլսեք, կկորցնենք Սյունիքն ու ամբողջ Հայաստանը, ակնհայտ է անգամ ավանակին։ Բայց, անկախ ասվածից, նաև ուշադրություն դարձրեք, որ Սերժիկի օրոք ավելի շատ լրատվամիջոցներ էին մեզ լուսաբանում, որպեսզի հասկանաք, թե Նիկոլի օրոք ինչքան խորն ենք գաղութացված ու փչացած և որ Նիկոլը նախորդ երեքի բազմապատիկ խառնուրդն է։ Այս վերջին խոսքն ուղղված է դեռևս նախկին-ներկա անտրամաբանական փակուղու մեջ մնացած մոլորվածներին։

Ընդունե՛ք վերջապես, որ բոլորդ չեք կարող լինել Գևորգ Սաֆարյան։ Պարզապես պետք է լսեք ու հասկանաք նրա նմաններին։ Եվ ոտքի՛ ելնեք։ Ձեզանից ոմանք 2018-ին բանտից դուրս եկած Գևորգին հարցնում էին, թե բա ինչու սերժի օրոք չէիր խոսում։ Գոնե հիմա հասկացեք, որ նա խոսում էր։ Նրան փորձում էին սպանել, սակայն նա էլի էր խոսում և էլի էր պայքարում և ստիպված նրան բանտարկում էին և բանտում էին փորձում ճնշել ու սպանել։ Իսկ դուք ոչ միայն չէիք խոսում, այլև չգիտեիք Գևորգի մասին։ Հիմա գոնե հասկացեք, որ ձեր նմանների պատճառով եղավ աղետը, կոտորածն ու հողի կորուստը, գոնե ամաչեք և լսեք ձեր խղճին, եթե, իհարկե, ունեք այդ խիղճը։ Եվ ամաչեք ու դարձի՛ եկեք։

Իսկ եթե այս ամենից հետո դարձյալ չեք հասկանում, գոնե լռեք ու մի՛ խանգարեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր