ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-3 °C, -14 °C ... -3 °C Վաղը`-3 °C
Սաակաշվիլիի կողմնակիցները նիստին զուգահեռ բողոքի ցույց կանցկացնեն դատարանի դիմաց
10:42, 29.11.2021
1557 | 0

Երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին, հանրահավաք կանցկացնի Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործով հաջորդ նիստը։ Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:

«Կարծում եմ, որ շատ մարդիկ կհավաքվեն դատարանի մոտ, քանի որ բոլորն ուզում են համերաշխություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլիին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միասնական շարժման առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին։

Ակցիան կսկսվի ժամը 11:00-ին։ «Ազգային շարժումը» հույս ունի, որ Սաակաշվիլիին թույլ կտան մասնակցել դատավարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր