ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին». Ադամ Շիֆ
11:12, 29.11.2021 | mamul.am
5306 | 0

«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակրները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում՝ միաժամանակ սգալով իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում»,- այսօր՝ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձով ասաց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն: Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում և Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասաց Շիֆը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր