ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
0 °C, -12 °C ... 0 °C Վաղը`-2 °C
«Պետության համար ճակատագրական պահերին նա կա՛մ շրջագայում է, կա՛մ խորը քնով նիրհում». Էդգար Ղազարյան
11:24, 29.11.2021
1900 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Պետական երդումից ավելի գնահատվող քաղաքական հավատարմությունը

2021 թվականի նոյեմբերի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը (ով դեռ պարզ չէ այդ օրը Հայաստանում է եղել, թե արդեն Սինգապուրում) շտապ կերպով կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից անսպասելի կերպով ազատել է Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ լիազորություններն ստանձնած կառավարության անդամները Հանրապետության նախագահի ներկայությամբ, նախագահի նստավայրում տալիս են երդում։ Սուրեն Պապիկյանի նշանակումից մեկ շաբաթից ավել ժամանակ է անցել, սակայն նա դեռևս չի երդվել՝ խախտելով կառավարության գործունեությունը կարգավորող օրենքի պահանջները։ Հատկանշական է, որ նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երդման արարողության մասին (սա այն նախարարն է, ով իրագործել է զորքերի նահանջի և Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելու Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանը)։

Իհարկե, երդման արարողություն կազմակերպելու համար անհրաժեշտ է մի կարևոր պայման՝ հաջողացնել Արմեն Սարգսյանին բռնացնել Հայաստանում, քանի որ, հատկապես պետության համար ճակատագրական պահերին նա կա՛մ շրջագայում է արտասահմանում, կա՛մ խորը քնով նիրհում՝ Երևանում։ Մյուս կողմից, այս իշխանությունների գործունեության համարը կարևորը ոչ թե Սահմանադրության և օրենքների, այլ Նիկոլ Փաշինյանի պահանջներն են, իսկ պաշտոնյաներից պահանջվում է, ոչ թե հավատարմության երդում տալ պետությանը, այլ իշխանությունը զավթած մեկին։

Փաստը մնում է այն, որ զինվորական ծառայությանը երդում տված մարդկանց ղեկավարում է երդում չտված նախարարը»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր