ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
0 °C, -12 °C ... 0 °C Վաղը`-2 °C
«Ստանում ենք անհանգստացնող նորություններ». Ավանեսյանը՝ Օմիկրոն շտամի մասին
12:42, 29.11.2021
4027 | 0

«Մեր գնահատականներով առաջիկայում կունենանք ցավալիորեն արձանագրված մահվան դեպքերի նվազում»,- ներկայացնելով համաճարակային ներկայիս պատկերը Հայաստանում, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել և հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք տարբերվում են նախորդներից իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին ենթատեսակը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան պետությունից՝ կոչվում է Օմիկրոն»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: «Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե՛ մի շարք երկրներում, և թե՛ ԱՀԿ-ի կողմից, պարզելու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր