Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Եթե կարող եք, պարարտանյութեր ամբարեք` 2-3 տարվա հաշվարկով։ Պարարտանյութեր արտադրող եվրոպական ընկերությունները երկարաժամկետ ապագայում կանխատեսում են պարարտանյութերի մեծ գնաճ, որը կարող է զարգացող երկրներում սովի պատճառ դառնալ։ Խնդիրը կապված է գազի գնի հետ։ Բնական գազն օգտագվում է պարարտանյութերի արտադրություն մեջ։ Գազի գնի կտրուկ տատանումները սահմանափակում են պարարտանյութերի արտադրությունը, որը ստեղծում է դեֆիցիտ և գնաճ, որից ամենաշատը տուժելու են աղքատ երկրներում»։ |