«Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներին և այլ միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում»,-այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք հասկանում ենք, որ այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց մենք նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Կարգը գործելու է հունվարի 1-ից»,-նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն։ |