ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+19 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Զինվորի աճյունը թուրքերի մոտից բերելու համար ծնողն ա վճարում ու գողականներ խառնում». Արամ Գևորգյան
13:48, 29.11.2021 | mamul.am
8902 | 4

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 11 հայ զինծառայողի աճյուն: Մոտ օրերս այդ տղաներից 9-ի հուղարկավորությունն է:

Ու ձեզ ոչ մի պաշտոնական աղբյուր չի ասի, որ այդ աճյուններն ստանալու համար, ըստ օդում կախված լուրերի, զինվորների ծնողները դրսում միջնորդ գողականների են գտել, գումար հավաքել, տվել, որ իրենց որդիների աճյունները կարողանան ստանալ:

Ասում են՝ թուրքերը մասունքները հանձնելուց ասել են. «Նենց են կռվել էս տղերքը, էնքան կորուստ են մեզ պատճառել, ու էնքան կատաղած ենք եղել մենք իրանց վրա, որ մեր մոտ ենք թաղել, որ հետքերը չգտնեն, չհերոսացնեն»: Մենք իբրև թե ունենք պետություն, կան գերատեսչություններ, կա ԱԺ նախագահ, ով էս ամենի ֆոնին 200.000 դոլարանոց մեքենայով ա երթևեկում, կա վարչապետացու, ով ուղղակի պատասխանատուն է այս պատերազմի ու զոհերի, բայց չգիտես՝ ինչու այդ նույն պետության համար զոհված զինվորի աճյունը թուրքերի մոտից բերելու համար ծնողն ա վճարում ու գողականներ խառնում: Պետությունը մեռած ա, պետության ղեկավարը մեռած ա, չկա: Բուտաֆորիա ա ընդեղ քցած, ով կխոսա ամեն բանից, բացի իր բաժին պատասխանատվությունից: Չգիտես՝ էլ ինչ ասես էս ամենի պատասխանատուներին, որ սիրտդ մի քիչ հովանա: Թերևս մենակ մաղթես, որ իրենք էլ զգան էն, ինչ զգում ա իր զավակի մարմինը նրա զոհվելուց մեկ տարի անց միայն գտնող ու հուղարկավորող ծնողը: Աստծուց ստանաք...»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր