ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ». «5165»-ի հայտարարությունը
13:06, 29.11.2021 | mamul.am
2636 | 2

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց, որ շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Շարժման անդամները նշեցին, որ «Զարթոնք» կուսակցության, հասարակական-քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնված ազատագրական շարժման շուրջ համատեղ քայլերը պայմանավորված են եղել հանրությանը համախմբելու հրամայականով․ «Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ համոզվել ենք, որ համախմբումը այլընտրանք չունի հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, բայց գործող իշխանությունների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում»։

Կարին Տոնոյանը նշեց, որ «Ազատագրական շարժում»-ից առանձնացումը պայմանավորված է եղել փոքր տարբերությամբ․ «Իրենք ուզում են պահել Հանրապետության հրապարակը, բայց մենք մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք՝ մինչև համազգային համախմբում չլինի, մենք չեմ կարող հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Պառակտում չկա»։

«Մարզային հանդիպումներ ենք ունենալու, ընդունելություններ ենք կազմակերպելու քաղաքացիների համար, դիմելու ենք բոլոր քաղաքական ուժերին՝ հանդիպումներ կազմակերպելու համար»,- ասաց Կ. Տոնոյանը։

«Շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ». «5165»-ի հայտարարությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր