ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
15:30, 29.11.2021 | mamul.am
3441 | 0

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով Դավթաշենի նոր ղեկավարին և ընդգծելով նախկին ղեկավար Միքայել Թումասյանի՝ երեք տարիների արդյունավետ պաշտոնավարումը, Դավիթ Համբարյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Դավթաշենը եղել է առաջատար դիրքերում, ինչն իր ազդեցությունն է ունեցել համայնքի զարգացման գործում, նաև հույս հայտնել, որ նվիրված աշխատելաոճը, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները կօգնեն համատեղ երկար ու արդյունավետ աշխատանքին:

«Մեր ծրագրերի տրամաբանությունը մեկն է՝ ապահովել քաղաքի շարունակական զարգացումը: Այն մոտեցումները, որ ցուցաբերել եք աշխատանքային այս տարիների ընթացքում, իհարկե, գնահատելի են: Միաժամանակ լիահույս ենք, որ առկա լավ հիմքերը հնարավորություն կտան նոր ձեռքբերումներ ունենալ, ինչի արդյունքները կարձանագրեն արդեն բնակիչները»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը և մաղթել բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սաշա Կատվալյանը նշել է, որ շարունակելու է իր ուժերը ներդնել արդեն առավել պատասխանատու պաշտոնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր