«Գագիկ Ջհանգիրյանի դեպքում մենք գործ ունենք իշխանության դեմագոգիկ և կեղծ բնույթի հետ, որովհետև այսպես ասած նախկիների դեմ պայքարի եկած անձիք պաշտոն են տալիս մի մարդու, ով ոչ թե նախկին է, այլ նախկինից նախկին է, կարելի է ասել «նախկինագույն» է և ահա այդ մարդու ձեռքերով իրենք զանգովի արդարադատություն են իրականացնում»,-ԲԴԽ-ի դիմաց Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ քաղաքական հետապնդում է իրականցվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պարզապես ունեն ընդդիմադիր հայացքներ: Մանրամասները՝ տեսանյութում: |