ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«ԲԴԽ-ն Զարուհի Նախշքարյանին հայտարարեց խիստ նկատողություն». Ստյոպա Սաֆարյան
17:36, 29.11.2021 | mamul.am
3601 | 1

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության մեկ միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նրան հայտարարելով խիստ նկատողություն, երկրորդ վարույթով մերժել է նախարարության միջնորդությունը կարգապահական տուժի ենթարկելու մասով։ Այդպիսով, արդեն իսկ քննված երկու գործերից մեկով Զարուհի Նախշքարյանին հայտարարվել է ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ։ Սա նշանակում է, որ արձանագրվել է դատավարական ու այլ իրավունքների կոպտագույն խախտումներ, որը հիմք է դարձել նման խիստ նկատողության համար։ Երրորդ գործով նույն դատավորի դեմ վարույթի քննությունը ԲԴԽ-ում սկսվում է դեկտեմբերի 2-ին․ այն կարծեք թե արդեն մեր բողոքի հիմքով հարուցված վարույթն է ու ուշագրավ է լինելու․ տիկին դատավորի կողմից թույլ տրված դատավարական ու նյութական իրավունքի կոպտագույն խախտումների մասին բազմիցս գրել ենք։

Արժե հիշեցնել, որ բոլոր այս վճիռները, որոնք հետագայում վիճարկվել են բոլոր ատյաններում ու ապա դարձել Արդարադատության նախարարությանը դիմելու պատճառ և հիմք, կայացվել են 2020թ․ տարեվերջին, երբ տիկին դատավորն ստացել էր «խիզախ դատավորի» մրցանակ մի խումբ փաստաբանների փակ քվեարկության արդյունքում, ու այդ խիզախությունը դրսևորվեց ոչ միայն հետպատերազմյա շրջանում օրինականության տեսանկյունից շատ, մեղմ ասած, վիճելի ակտեր կայացնելով, երբ նաև ԲԴԽ նախկին նախագահն էր մարտակոչ հնչեցրել դատավորների համար․․. Ահա այսպիսի խիզախություն ու խիզախ ակտեր ծնվեցին, երբ զուգահեռաբար հետպատերազմյա Հայաստանում իշխանության տապալման գործողություններն էին թափ հավաքել․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր