ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
17:06, 29.11.2021 | mamul.am
3097 | 0

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնության հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում:

VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Հատիսը» և «Երևան Բասկետը»: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր