ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը». Արա Զոհրաբյան
19:24, 29.11.2021 | mamul.am
2331 | 1

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ընթացող շտապ հավաքի ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց «5165 շարժմանը»՝ նշելով, որ իրենք այս օրերին միասին բազմաթիվ փորձությունների միջով անցանք: «Նրանք հիմա ապակենտրոն այլ ուղղությամբ են շարունակում իրենց գործողությունը»,- ասաց նա:

«Մենք 3 նպատակների շուրջ էինք հավաքվել՝

1. Սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագրի կանխում: Այսօր դեռ այդ նպատակը չի իրականացել:
2. Միջանցքի տրամադրման անթույլատրելիությունը թշնամուն: Այսօր խոսում են, թե փաստաթղթերում չկա «միջանցք» բառը, սակայն ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը: Ավելին, ունենք կոնկրետ անհանգստություն, որ գրված կամ չգրված երևույթները կարող են ի վնաս Հայաստանի լուծվել: Օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի, Շուռնուխի, Որոտանի մասին որևէ տվյալ չկար, բայց դրանք փաստացի հանձնվեցին Ադրբեջանին:
3. Ուրբաթ օրը, Սոչիի հանդիպումից հետո մենք պահանջեցինք վարչապետի ու նախագահի հրաժարականը»,- ասաց Զոհրաբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր