ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
0 °C, -6 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«2018-ի իրադարձությունները բավական են, որ մեր ժողովուրդը մի 20 տարի չվստահի ոչ մեկին». Արա Զոհրաբյան
20:00, 29.11.2021
1714 | 5

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Մենք չունենք այն մեծամտությունը, որ ասենք՝ միացեք մեզ: Մենք լավ գիտակցում ենք, որ այսօր հանրային դաշտում այդ կշիռը չունենք: Մենք ժողովրդին չենք մեղադրում, չենք ասում՝ ոտքի չկանգնեց: Նա ունի դրա պատճառները: Միայն 2018 թվականի իրադարձությունները բավական են, որ մեր ժողովուրդը մի 20 տարի չվստահի ոչ մեկին: Դրա համար խոսքեր պետք չեն: Այս ծանր քարը միայնակ չենք կարող հանել: Քաղաքական դաշտում էլ չկա մի ուժ, որ կարողանա այս ծանր քարը միայնակ բարձրացնել: Մենք չենք ասում՝ եկեք մեզ միացեք, մենք ասում ենք՝ մենք գանք ձեզ միանանք:

Նավը խորտակվում է, անցքը կա, ջուրը լցվում է, իսկ մեր քաղաքական դաշտում ասում են՝ լավ, բա որ նավը փրկենք, ով է լինելու նավապետը: Լավ, խորտակված նավի ինչին է պետք նավապետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր