ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Հարց եմ ուզում տալ՝ զոհվածների ցուցակներ կարդացե՞լ եք». զինվորի մայր
20:30, 29.11.2021 | mamul.am
5982 | 0

Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև զինվորի մայրն, ում որդին առաջնագծում է նաև հիմա: Լիանա Ստեփանյանն իր հուզիչ խոսքում ասաց հետևյալը. «Տղաս 50 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ուղիղ 25 օր որևէ լուր չեմ ունեցել որդուցս: Կապ չի եղել: Չեմ իմացել՝ որտեղ է, ոնց է, ինչ է: Հարց եմ ուզում տալ՝ զոհվածների ցուցակներ կարդացե՞լ եք: Իսկ ես կարդացել եմ ամեն օր: Ի՞նչ էի փնտրում էդ ցուցակներում: Ամեն անգամ էն մտքից, որ որդուս անունն եմ փնտրում, ատում էի ինձ: Ամեն անգամ, երբ որ որդուս անունը զոհվածների ցուցակներում չէի տեսնում, ատում էի ինձ էն ուրախության համար, որ որդիս զոհվածների մեջ չի: Ատում էի ինձ ամեն անգամ այն մտքից, որ որդուս տարիքի երեխաներ այլևս չկան, իրենց կյանքը դրեցին նրա համար, որ ես լինեմ, դուք լինեք, լինի այն սուրբ հողը, որի վրա կանգնած ենք: Ո՞ւր եք, մայրեր, ինչի՞ն եք սպասում: Որ կրկին ստիպված լինեք այդ չարագույժ ցուցակնե՞րը կարդալ: Մեր որդիները իրենց պարտքն են կատարում, ոչ՝ մեր պարտքը: Իրենց բաժին պարտականությունն են կատարում, իսկ մենք մերը պիտի անենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր