ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ի՞նչ իրավունքով եք Սասունցի Դավթի ու Հայկ Նահապետի նկարները դարձրել ձեզ համար էմբլեմա». Թորոս Ալեքսանյան
21:06, 29.11.2021 | mamul.am
4620 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ ժամանակն է, որ արգելվի մեր քաղաքական կուսակցությունների ու այդ կարգի տարատեսակ խմբակների կողմից մեր ազգային խորհրդանիշներն իրենց համար որպես անվանում կամ սիմվոլիկա օգտագործելու հոռի սովորությունը:
Օրինակ ի՞նչ իրավունքով են ոմանք իրենց Սասնա ծուռ կոչում,
ովքե՞ր եք դուք ընդհանրապես, ձեզ ո՞վ է թույլ տվել ծաղրել մեր էպոսն ու մեր առասպելները, ի՞նչ իրավունքով եք Սասունցի Դավթի ու Հայկ Նահապետի նկարները դարձրել ձեզ համար էմբլեմա, դրանք մեր ամբողջ ազգին են պատկանում, ինչու՞ եք ձեզանով անում այն, ինչը ձերը չի, ինչը հայ ժողովրդինն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր