ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
0 °C, -11 °C ... 0 °C Վաղը`-5 °C
«Բա որ հիմա էլ Քրիստոսը որոշի՝ իջնի Էջմիածնում, այս տեսարանները տեսնելիս ի՞նչ կասի». Հակոբ Միկոյան
00:06, 30.11.2021
5540 | 2

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր 37-րդ, այսօր էլ խոնարհվեցի հողին, երկրին և Աստծուն։ Ձեռքի հետ էլ մաքրապատեցի ՄԵՐ բոլորիս տան անկյուններից մեկը` Էջմիածինը, որտեղ ասում են, թե Միածինն է իջել։
Մաքրում էի աղբը, ու ակամայից հարց էր առաջանում ինձ մոտ։ Բա որ հիմա էլ Քրիստոս որոշի, որ պիտի իջնի Էջմիածնում։ Տեսնես այս տեսարանները տեսնելիս ի՞նչ կասի մարդկությանը:
Հ. Գ. Մենակ թե, խնդրում եմ, չմեղադրեք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին։ Համոզված եմ՝ սա ինքը չի թափել։
Ժողովո՛ւրդ, շուտով աղբ թափելն ամոթ է լինելու:
Լուրջ եմ ասում, քանի շուտ է, թարգեք բիչոկ շպրտելը։ Թե չէ մի օր թփի տակից մի մատ երեխա է դուրս գալու ու բոլորի մոտ ձեզ հանրային պարսավանքի ենթարկի։ Հետո չասեք՝ չեմ ասել»:

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր