ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իշխանությունները սուսուփուս լեգիտիմացրին ադրբեջանցիների օկուպացիան». Արման Աբովյան
22:18, 29.11.2021 | mamul.am
2684 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Սա հայկական Ճակատենն է, իսկ գյուղի վերևում ադրբեջանական օկուպանտների ռազմական հենակետն է։
Այո՜ հենց գյուղի գլխին։
Այո՜ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
Մինչև նոյեմբերի 14-ը ճակատենցիները ապրում էին, աշխատում էին, արարում էին, ոմանք նույնիսկ շարունակում էին հավատալ որ «Ապագա Կա՛»։
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից խոստացած ապագան եկավ Ճակատեն...
Ադրբեջանցիները հիմնեցին մաքսային հենակետ գյուղի ՄԻԱԿ ճանապարհին, իսկ որ ճակատենցիների «Ապագան»
լինի անբեկանելի, Հայաստանի Հանրապետության «ժողովրդի» իշխանությունները փաստացի համաձայնվեցին, որ թուրք ադրբեջանական վիժվածքներին պետք է չդիմադրել, այլ պարզապես հանձնել հերթական հայկական գյուղը թշնամու գնդացիրների նշանառության տակ և սուսուփուս լեգիտիմացրեցին ադրբեջանցիների օկուպացիան՝ այս անգամ Ճակատենում։
Այնպես որ ամեն ինչ ազնիվ է, սուպերխաղաղասեր իշխանությունները ընդամենը ասում էին, որ «Ապագա Կա՛», բայց դե հո չեն ասել կոնկրետ, թե ի՞նչ «Ապագա»։
Վայելե՛ք…»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր